Եղանակը ապրիլի 20-ին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 20-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ին, 23-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 23-24-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում`
Ապրիլի 20-ի, 22-ի և 23-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին, 22-ին և 23-ին՝ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կլինի +8...+10, ցերեկը՝ +22...+24 աստիճան:
Մարզերում՝
Շիրակի մարզում գիշերը կլինի՝ 0...+4, ցերեկը՝ +12...+17,
Կոտայքի լեռներում գիշերը 0...+4, ցերեկը՝ +12...+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը կլինի՝ +7...+9, ցերեկը՝ +18...+20,
Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ 0...+4, ցերեկը՝ +12...+17,
Լոռու մարզում գիշերը կլինի՝ +4...+9, ցերեկը՝ +19...+21,
Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +6...+10, ցերեկը՝ +20...+23,
Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ 0...+4, ցերեկը՝ +12...+17,
Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +7..+9, ցերեկը՝ +20...+24,
Արարատի մարզում գիշերը կլինի +8...+10, ցերեկը՝ +20...+24,
Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +8...+10, ցերեկը՝ +20...+24,
Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ 0...+4, ցերեկը՝ +12...+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +8...+10, ցերեկը՝ +20...+24,
Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +8...+10, ցերեկը՝ +24...+26,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +3...+6, ցերեկը՝ +16...+20,
Արցախում գիշերը կլինի՝ +8...+10, ցերեկը՝ +21...+24:
Հիդրոօդերևութաբանական պայմանները
Ռադիոակտիվություն - 16 մկռ/ժամ
Օդի հարաբերական խոնավություն - 90 %
Մթնոլորտային ճնշում - 668 մմ ս.ս.
Գեոմագնիսական դաշտ - կայուն
ՈւՄ Ինդեքս - 3։