Եղանակը ապրիլի 19-ին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-ին և 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 20-ին` հատկապես օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: 21-ին, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում`
Ապրիլի 19-ին և 22-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 20-21-ը, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +9...+11, ցերեկը՝ +21...+23 աստիճան:
Մարզերում՝
Շիրակի մարզում գիշերը կլինի՝ 0...+5, ցերեկը՝ +12...+16,
Կոտայքի լեռներում գիշերը 0...+5, ցերեկը՝ +12...+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը կլինի՝ +7...+10, ցերեկը՝ +20...+22,
Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ 0...+5, ցերեկը՝ +12...+16,
Լոռու մարզում գիշերը կլինի՝ +4...+9, ցերեկը՝ +16...+18,
Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +6...+11, ցերեկը՝ +20...+23,
Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ 0...+5, ցերեկը՝ +12...+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +8..+11, ցերեկը՝ +18...+20,
Արարատի մարզում գիշերը կլինի +9...+12, ցերեկը՝ +20...+23,
Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +9...+12, ցերեկը՝ +20...+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ 0...+5, ցերեկը՝ +12...+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +9...+12, ցերեկը՝ +20...+23,
Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +8...+12, ցերեկը՝ +20...+25,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +3...+8, ցերեկը՝ +17...+20,
Արցախում գիշերը կլինի՝ +9...+11, ցերեկը՝ +17...+22:
Հիդրոօդերևութաբանական պայմանները
Ռադիոակտիվություն - 16 մկռ/ժամ
Օդի հարաբերական խոնավություն - 90 %
Մթնոլորտային ճնշում - 668 մմ ս.ս.
Գեոմագնիսական դաշտ - կայուն
ՈւՄ Ինդեքս - 3։