Եղանակը ապրիլի 18-ին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 18-ի գիշերը, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-ին և 22-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝
Ապրիլի 18-ին, 20-22-ը՝ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ արագությամբ: Գիշերը կլինի +9...+11, ցերեկը՝ +21...+23 աստիճան:
Մարզերում՝
Շիրակի մարզում գիշերը կլինի՝ +3...+8, ցերեկը՝ +12...+17,
Կոտայքի լեռներում գիշերը կլինի՝ +3...+8, ցերեկը՝ +12...+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը կլինի՝ +6...+8, ցերեկը՝ +16...+18,
Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ +3...+8, ցերեկը՝ +12...+17,
Լոռու մարզում գիշերը կլինի՝ +3...+8, ցերեկը՝ +16...+21,
Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +5...+10, ցերեկը՝ +17...+22,
Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ +3...+8, ցերեկը՝ +12...+17,
Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +7..+10, ցերեկը՝ +19...+21,
Արարատի մարզում գիշերը կլինի +8...+11, ցերեկը՝ +20...+23,
Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +8...+11, ցերեկը՝ +20...+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ +3...+8, ցերեկը՝ +12...+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +8...+11, ցերեկը՝ +20...+23,
Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +10...+12, ցերեկը՝ +22...+25,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +4...+8, ցերեկը՝ +16...+20,
Արցախում գիշերը կլինի՝ +9...+12, ցերեկը՝ +18...+20:
Հիդրոօդերևութաբանական պայմանները
Ռադիոակտիվություն - 16 մկռ/ժամ
Օդի հարաբերական խոնավություն - 90 %
Մթնոլորտային ճնշում - 668 մմ ս.ս.
Գեոմագնիսական դաշտ - կայուն
ՈւՄ Ինդեքս - 3։