loading...

Էթիկայի 10 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուրը



Դիտումներ ` 428
Էթիկայի 10 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուրը

Էթիկայի 10 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուրը

1. Տղամարդը միշտ առաջին պետք է մտնի վերելակ, իսկ առաջինը պետք է այնտեղից դուրս գա նա, ով դռան մոտ է կանգնած:
2. Մեքենայում կինը պետք է նստի վարորդի անմիջապես հետևում, իսկ եթե մտերմիկ հարաբերություններ են, ապա՝ վարորդի կողքին: Բայց երկու դեպքում էլ տղամարդը պետք է բացի դուռն ու օգնի կնոջը մեքենա նստելիս և իջնելիս: Բիզնեսմենները հաճախ են խախտում այս կանոնը կինը գործընկերների հետ հանդիպելիս ՝ ասելով, թե բիզնեսում սեռական խտրականություն չկա:
3. Սեղանի շուրջ, բոլորի ներկայությամբ հայտարարել, թե դիետա եք պահում, տգեղ է: Եթե նույնիսկ դիետա եք պահում, շնորհակալություն հայտնեք հյուրասիրության համար, մի քանի բան դրեք ափսեում, բայց մի օգտվեք: Նույն կանոնը վերաբերում է նաև խմիչքին:
4. Բարձրաշխարհիկ ընդունելությունների ժամանակ «արգելված» է քաղաքականությունից, կրոնից, առողջությունից ու փողից խոսելը: «Աստված իմ, ինչ թանկարժեք զգեստ եք կրում», «Ինչքա՞ն եք վճարել նման խնջույք կազմակերպելու համար», նման արտահայտությունները անթույլատրելի են:



5. 12 տարին լրացած յուրաքանչյուր մարդու հետ պետք է խոսել Դուք դիմելաձևով: Տգեղ է երբ մարդիկ «դու»-ով են դիմում մատուցողին կամ վարորդին:
6. Բացակա մարդկանց քննարկելն անքաղաքավարի է: Եթե նույնիսկ ինչ-որ մեկը Ձեր ներկայությամբ փորձում է քննարկել երրորդին, ով այդ պահին այդտեղ չէ, առաջարկեք փոխել թեման և հրաժարվեք մասնակցել բամբասանքին՝ թեկուզ լսողի դերում:
7. Կինո, թատրոն կամ այլ հանրային վայր այցելելիս նստածներին միշտ դեմքով անցեք:
8. Միշտ հիշեք, որ 5 բան պետք է գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, ներընտանեկան խոսակցությունները, սիրային հարաբերությունները, մատուցելիք նվերը:
9. Երբ մարդն արտասվում է, մի հարցրեք՝ «լացո՞ւմ ես» և մի տանջեք հարցերի տեղատարափով: Եթե չի ցանկանում խոսել, մենակ թողեք մարդուն:
10. Մի գրկեք կամ համբուրեք մարդկանց առանց թույլատվություն հարցնելու: Շատերը՝ հատկապես երեխաները, չեն սիրում, երբ իրենց դիպչում են:

loading...

Փակել