3-ը նշան է գեղարվեստական երևակայության, ստեղծարար ինտելեկտի, հաղորդակցվելու ունակության և կարեկցանքի: Ամսի 3-ին ծնվում են սովորաբար այն մարդիկ, ովքեր առավելագույնս լավատես են, գիտեն երջանիկ լինելու և կյանքը վայելելու բանաձևը: Նրանց բնորոշ է մշտապես սիրահարված լինելու հոգեվիճակը: Բացի այդ, այս թվի ներքո ծնված մարդիկ ունեն շատ լավ հումորի զգացում, անթերի ինտուիտիվ մտածողություն, ի շնորհիվ որի կարողանում են կյանքի կոչել սեփական մտքերն ու գաղափարները: Միևնույն ժամանակ, նրանց բնորոշ է մեկ այլ ծայրահեղություն. նրանք շատ զգայուն են, ի հաշիվ ինչի տխրության պահերին նրանք հակված են չափազանցնել փոքր խնդիրները՝ ընկղմվելով խորը դեպրեսիայի մեջ:
13 - այս թիվը համարվում է ամենավիճահարույցը: Այն մեկնաբանվում է որպես տրանսֆորմացման փուլ: Այս թվի ներքո ծնված մարդիկ ոչ մեկին չեն կարող անտարբեր թողնել: Նրանք մշտապես ձգտում են կատարելության, նրանց կյանքում մշտապես տեղի են ունենում փոփոխություններ՝ թե՛ անձնական և թե՛ աշխատանքային: Կայունություն բառը նրանց լեքսիկոնից դուրս է: Նրանց հիմնական թերությունը անհանդուրժողականությունն է շրջակա միջավայրի նկատմամբ: Խոշոր վիճաբանությունից հետո նրանք շատ հազվադեպ են ընձեռում երկրորդ հնարավորություն: Բացի այդ, նրանք նաև ծույլ են, ի հաշիվ ինչի շատ հաճախ չեն կարողանում իրականացնել իրենց առջև դրված նպատակները:
23 - այս թիվը բավական խորհրդավոր է: Այս թվի ներքո ծնված մարդկանց բնորոշ է արկածախնդրությունը և նպատակասլացությունը: Նրանք չափից դուրս համարձակ են, ձգտող, վճռական, իմպուլսիվ, շփվող և անկայուն: Ունեն շատ մեծ ներուժ բիզնես ոլորտում, ֆինանսական կառավարման և նորարարությունների ոլորտում: Նրանք տաղանդավոր են ցանկացած ոլորտում՝ ի հաշիվ շատ բարձր ինտելեկտի, ստեղծարարության և լավատեսական մտքերի: Սակայն, այս թվի ներքո ծնվածները կլանում են բոլոր դժվարին իրավիճակներն ու խնդիրները, ինչի արդյունքում նրանց կյանքը լի է խոչընդոտներով: