Գյումրեցի ազգությամբ եզդի Արթուր Հասանյանի մայրը Ասլի Հասանյանը պատրաստվում է վաճառել տնակը՝ բանակից հաշմանդամությամբ վերադարձած 20-ամյա որդուն բուժելու համար։ Բուժման ծախսերը հոգալու խնդրանքով Պաշտպանության նախարարություն և Կառավարություն ուղղված դիմումները անպատասխան են մնում հունվարից, երբ Արթուր Հասանյանի մոտ ախտորոշվել է սպինալ ամիոտրոֆիա՝ գեմիատրոֆիկ տիպ, և նա, 23 ամիս ծառայելուց հետո, զորացրվել է՝ զինծառայությանը ոչ պիտանի լինելու հիմքով։
Հասանյանները վիրավորված են, որ Պաշտպանության նախարարությունը, հանձինս խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, հերքում են, որ Արթուրը մասնակցել է ապրիլյան պատերազմին։