ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենայնը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տպավորիչ լուսանկար և գրել. «Մի անգամ էլ եմ Օմարի լեռնանցքից նմանատիպ նկար հրապարակել, բայց այս մեկը մյուսից ազդեցիկ է։
Եթե չասեին որ հեռվում ամպերի մեջ երևացող պատկերը զինվոր է, ես կմտածեի սրբապատկեր է։ Աստված պահապան մեր զինվորներին»։ Լուսանկարը՝ Գոռ Խաչիկյանի