Նրբաբլիթը բոլորի կողմից սիրված ուտեստ է: Գոյություն ունեն տարբեր բազմատեսակ բաղադրատոմսեր դրանց պատրաստելու համար: Սակայն այս մեկը յուրահատուկ է դարչինի շնորհիվ: Դարչինը այն դարձնում է ոչ միայն անուշաբույր և ախորժալի, այլ օգտակար:
Դարչինով նրբաբլիթները հիանալի ուտեստ են, որը դուր կգա ամբողջ ընտանիքին:
Բաղադրիչներ․
- Կաթ՝ 3 բաժակ
- Եգիտպտացորենի օսլա՝ 2 թեյի գդալ
- Փխրեցուցիչ՝ 6 թեյի գդալ
- Շաքարավազ՝ 6 թեյի գդալ
- Ձեթ՝ 0,75բաժակ
- Աղ՝ 1 թեյի գդալ
- Ձու՝ 1 հատ
- Ցորենի ալյուր՝ 3 բաժակ
- Դարչին՝ 2 թեյի գդալ
- Շագանակագույն շաքարավազ՝ 10 թեյի գդալ։
Պատրաստման եղանակը․
1. Տարայի մեջ խառնեք կաթ, եգիպտացորենի օսլա, փխրեցուցիչ, սպիտակ շաքարավազ, կիտրոնի հյութ, 6 թեյի գդալ ձեթ, աղ, ձու և 3 բաժակ ալյուր: Լավ հարեք բոլոր բաղադրիչները, որպեսզի գնդիկներ չմնան: Շատ հարմար է դա անել բլենդերի օգնությամբ:
2. Առանձին տարայում խառնեք 0,5 բաժակ ձեթ, դարչին և շագանակագույն շաքարավազ: Լավ խառնեք բոլորը:
3. Խառնուրդի մեջ լցրեք 2 թեյի գդալ ալյուր և խառնեք, համասեռ զանգված ստանալու համար:
4․ Վերցրեք քաղցրավենիքի զարդարման համար նախատեսված սրսկիչը, լցրեք մեջը դարչնային հեղուկը:
5. Տաքացրեք թավան մեծ կրակի վրա, այնուհետև փոքրացրեք կրակը և ձեթ քսեք: Լցրեք խմորը ձիթաբլիթի չափով:
6. Վերցրեք սրսկիչը, թափ տվեք այն և լցրեք նրբաբլիթների վրա՝ պարույրաձև:
7. Հենց տեսնեք, որ նրբաբլիթները պղպջակներով են պատվում, զգուշորեն շրջեք և տապակեք հակառակ կողմից:
8. Հետևեք, որպեսզի շաքարավազը չվառվի:
Նրբաբլիթները հարկավոր է մատուցել գոլ: Վրան կարելի է լցնել մեղր կամ օշարակ: