loading...

Ես տառապում էի գաստրիտից: Խմեցի ՍԱ և հիմա ունեն հիանալի առողջություն



Դիտումներ ` 1404
Ես տառապում էի գաստրիտից: Խմեցի ՍԱ և հիմա ունեն հիանալի առողջություն

Գաստրիտը բավական տարածված է մեր ժամանակներում, դրա պատճառներից են ոչ ռացիոնալ սննդակարգը, վնասակար սովորությունները, դեղամիջոցների չափից շատ օգտագործումը, բակտերիալ վարակները: Սրտխառնոց, ցավ, ախորժակի կորուստ, այրոց․ այս ախտանիշներն անտեսելու դեպքում խոցից կամ այլ տհաճ հետևանքներից խուսափել չի լինի: Այս խնդիրները հաղթահարել օգնելու և հիվանդության ախտանիշները մեղմացնելու համար ներկայացնում ենք մի քանի ժողովրդական բաղադրատոմս: Բայց հիշի՛ր, որ բուժման մեթոդներից որևէ մեկն ընտրելուց առաջ պարտադիր պետք է խորհրդակցել գաստրոէնտերոլոգի հետ: 1. Կտավատի սերմի եփուկ
 



Այն առանձնապես արդյունավետ է գաստրիտի ախտանիշների վերացման և նույնիսկ դրա բուժման համար: 1 ճ/գ սերմերի վրա ջուր լցրեք, եփեք 5 րոպե, թրմեք 2 ժամ: Միջոցն ընդունեք 1-ական ճ/գ օրը 3-4 անգամ պարտադիր ուտելուց առաջ։ Գաստրիտի դեպքում ցավը մեղմացնելու համար կարելի է կտավատի սերմերով տաքացրած պարկը դնել հիվանդ մասին: 2. Կարտոֆիլի հյութ Այս մեթոդը ցուցված է ստամոքսի բարձր թթվայնությամբ գաստրիտով հիվանդներին: Կարտոֆիլի հյութ պատրաստելու համար չի կարելի օգտագործել կանաչած, ծլած կամ ջրազրկված բանջարեղեն: Վարդագույն տեսակներն օպտիմալ տարբերակն են բուժիչ հյութի պատրաստման համար: Հյութի ստացման համար կարելի է հյութաքամիչ օգտագործել կամ կարտոֆիլը քերիչով անցկացնել: Հյութն օգտակար է միայն պատրաստումից հետո առաջին 10 րոպեներին, այնպես որ, այն պատրաստիր օգտագործելուց անմիջապես առաջ: Միջոցն ընդունիր 10 օր 1-ական ճ/գ ուտելուց 30 րոպե առաջ, օրը 3 անգամ: 10-օրյա ընդմիջումից հետո կրկնիր կուրսը՝ չափաբաժինն ավելացնելով մինչև 1/2 բաժակ: Այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել հիպոացիդ գաստրիտի, ստամոքսում չափից շատ խմորման, շաքարային դիաբետի դեպքում: 3. Ալոե և մեղր Քրոնիկական գործընթացի դեպքում բարերար ազդեցություն է ունենում ալոեի հյութի և մեղրի խառնուրդը: Բաղադրիչները խառնիր հավասար չափաբաժիններով: Պատրաստի մթերքն ընդունիր 1-2 թ/գ օրական 2 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: 4. Կոկոսի ջուր Սա չափազանց օգտակար և հրաշագործ ըմպելիք է: Այն ոչ միայն լավ է ազդում հիվանդ ստամոքսի վրա, այլև օրգանիզմը համալրում է անհրաժեշտ վիտամիններով և միկրոտարրերով:

Աղբյուրը:՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Es-tarapum-ei-gastritic-Xmeci-SA-EV-hima-unen-hianali-aroxjutyun-2781/basic
 

loading...

Փակել