loading...

Ես գնահատում եմ գրագիտությունը մանավանդ էրոտիկ թեմաներում. Նազենի Հովհաննիսյան



Դիտումներ ` 757
Ես գնահատում եմ գրագիտությունը մանավանդ էրոտիկ թեմաներում. Նազենի Հովհաննիսյան

Primenews.am-ը գրում է,

Երեկ, գիշերը 1:30-2-ը ընկած ժամանակահատվածում դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, սովորության համաձայն ուղիղ եթեր էր մտել և պատասխանում էր իրեն ուղղված հարցերին: Դերասանուհին այսօր կարծես մի փոքր տարբեր էր, չափազանց աշխույժ, անկեղծ և հումորով էր պատասխանում բոլորի հարցերին:

Նույնիսկ «Իսկ կարաս կուծքդ բացես» մի տղայի այս հարցին նա պատասխանեց.



«Բալիկ ջան, որ օրը կարողանաս այդ բառը ճիշտ գրել գոնե, կարելի է քեզ նկարը ցույց տալ»:

Դրանից հետո ուղիղ եթերում անընդհատ սկսեցին դերասանուհու կրծքերի վերաբերյալ մեկնաբանություններ հնչել, ինչին դերասանուհին հետևյալ կերպ արձագանքեց.

«Հայերը ունենում են 3 խնդիր՝ սեռական հասունացման, սեռական դաստիարակության և սեռական կյանքի պակաս. այլապես կրծքերի մասին այսքան գրառում ես ուղղակի չեմ կարող բացատրել»:


Հետո նաև ավելացրեց.

«Ես գնահատում եմ գրագիտությունը մանավանդ էրոտիկ թեմաներում»: Նշենք նաև, որ ամբողջ եթերի ընթացքում դերասանուհուն ինչ- որ մեկը բարձով հարվածում էր, իսկ թե ով էր նա, դերասանուհին գաղտնի պահեց:

https://www.info24.am/?p=7756&l=am


loading...

Փակել