Տեղեկություններն կային այն մասին, որ մի երիտասարդ կեմերովոյի առեւտրի կենտրոնի աղետալի հրդեհի ժամանակ 30 երեխայի կյանք է փրկել, արդեն տեւական ժամանակ է շրջում է սոցցանցերում: Ինֆորմացիան ավելի շատ միֆի է նմանվել:
Комсомильская правда-ի լրագրողը երիտասարդին հանդիպել է այն շտաբում, որը բացվել է Կեմերովոյում՝ հրդեհից տուժածների ընտանիքների աջակցման համար:
Պարզվում է՝ տղան առեւտրի կենտրոնում է մնացել 16 ժամ, պատմել են շտաբում հավաքված ծնողները, որոնց երեխաները փրկվել են նրա շնորհիվ:
Երիտասարդը՝ լուսանկարիչ Եվգենին, իմանալով, որ իրենով լրագրողներ են հետաքրքրվում, խնդրել է գոնե չհրապարակել իր ազգանունը:
Եվգենին մասնագիտությամբ լուսանկարիչ է ու աշխատել է միջոցառումների կազմակերպման կենտրոններից մեկում, որը տեղակայված է եղել առեւտրի կենտրոնում ու եղել է ամենամոտը մանկական դահլիճներին:
Երիտասարդին հաջողվել է 30 երեխայի կյանք փրկել՝ շնորհիվ իր ուսապարկի տարողության ու զարմանալի զուգադիպության: Ուսապարկում եղել են տարբեր իրեր՝ նախատեսված լուսանկարներին հետաքրքրություն հաղորդելու համար, իրերի շարքում նաեւ հակագազ դիմակ է եղել, որը Եվգենին կիրառել է որպես խաղալիք՝ տալով երեխաներին նրանց լուսանկարելիս: