ՀՀ ՊՆ-ն այսօր տեղեկացրել է Երեւանում ժամկետային զինծառայողի մահվան մասին:
«Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն», - նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
«Փաստինֆո»-ն ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով: