loading...

Երեկ դատարանի կողմից կալանավորված Մուրացանի հիվանդանոցի բժիշկը Վարդաշենի բանտում հացադուլ է հայտարարել



Դիտումներ ` 756
Երեկ դատարանի կողմից կալանավորված Մուրացանի հիվանդանոցի բժիշկը Վարդաշենի բանտում հացադուլ է հայտարարել

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 41-ամյա Արման Հակոբյանի նկատմամբ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բացարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Հակոբյանը դատարանից տեղափոխվել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հացադուլ է հայտարարել: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ իրեն փորձում են զրպարտել::

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 2 տարի առաջ ինչ-որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում և նա աշխատում է Մուրացանի հիվանդանոցում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուրը ՝ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/09/26/1078335/

loading...

Փակել