Այս դիետայի հիմքում ընկած են երկու ըմպելիքներ, որը պետք է ինքներդ պատրաստեք: 48 ժամվա ընթացքում դրանք մաքրում են օրգանիզմը հավաքված տոքսիններից և օգնում են նվազեցնել մարմնի քաշը՝ նյութափոխանակության արագացման հաշվին:
Ըմպելիք № 1
300 մլ ջուր
1 ճաշի գդալ մեղր
0,5 թեյի գդալ աղացած կոճապղպեղ
0,5 թեյի գդալ դարչին
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
1 ճյուղ անանուխ
Պատրաստման եղանակը
1 Բաժակի մեջ դրեք կոճապղպեղը, դարչինը, անանուխը, վրան եռացրած ջուր լցրեք, ծածկեք և թողեք այդպես մնա 10 րոպե:
2 Հետո թողեք, որ ըմպելիքը մի փոքր սառչի, ավելացրեք մեղրը և կիտրոնի հյութը:
3 Խմեք այս ըմպելիքը քնելուց առաջ:
Ըմպելիք № 2
- 2 լոլիկ
- 4 պճեղ սխտոր
- 6 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 500 մլ ջուր
- Պատրաստման եղանակը 1 Բոլոր բաղադրիչները միասին հարեք բլենդերի օգնությամբ: 2 Կոկտեյլը խմեք առավոտյան՝ սոված փորին: Այս երկու օրերի ընթացքում խուսափեք քաղցրավենիք, թխվածքներ, գազավորված ըմպելիք օգտագործելուց: Կանաչ թեյ կարող եք անսահմանափակ քանակությամբ խմել: