loading...

Երբ խանգարվում է արյան շրջանառությունը



Դիտումներ ` 622
Երբ խանգարվում է արյան շրջանառությունը

Մասնագետները բժշկական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ արյան շրջանառության խանգարման պատճառով մի քանի հիվանդություններ կարող են առաջանալ, ինչպես` երակների լայնացումը, թրոմբոֆլեբիտը եւ ստորին վերջույթների աթերոսկլերոզը:

 

Նման հիվանդությունների առաջին ախտանիշների առաջացման դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաեւ պետք է հետեւել, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք նպաստում են անոթների ամրացմանը եւ խոչընդոտում են թրոմբների առաջացմանը:
 
Մասնագետները պնդում են, որ հում բանջարեղենի եւ մրգերի հյութերը մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում եւ նպաստում են օրգանիզմը տոքսիններից ազատելուն: Եթե կաղամբի հյութ ընդունելիս հիվանդի մոտ փորլուծություն է սկսվում, ապա նրան խորհուրդ է տրվում աղիները մաքրելու նպատակով գազարի հյութ խմել:
 


Նման դեպքերում բազուկի հյութը պետք է խմել մաղադանոսի հետ միասին` 3:1 հարաբերությամբ: Ոչ ավանդական բժշկության մեջ արյան շրջանառությամբ պայմանավորված ոտքերի ցավի դեպքում լայն կիրառում ունի մեղրը:

loading...

Փակել