Ամերիկացի մայրիկը համացանցում օգտատերերի հետ կիսվել է իր կյանքի ամենասարսափելի պատմությունով: Մի օր նա չկարողացավ արթնացնել իր 3-ամյա դստերը: Պարզվեց, որ փոքրիկը տուժել էր ջերմային հարվածից, չնայած որ այդ oրը նա նույնիսկ փողոց դուրս չէր եկել:
3-ամյա Անաստասիան բարձրացել էր իր սենյակ քնելու, իսկ ավելի ուշ նրա մոտ բարձրացած մայրն այլևս չէր կարողացել արթնացնլ իր դստերը:
15 րոպե անօգուտ փորձերից հետո կինը վերջապես շտապօգնություն էր կանչել: Ավելի ուշ աղջկա մայրը ինստագրամում հրապարակել էր դստեր լուսանկարը, որպեսի զգուշացնի բոլոր ծնողներին:
«Ես անգամ պատկերացում չունեի, որ սենյակում այդքան շոգ է». ասել է նա:
Շոգի պատճառով 3-ամյա աղջկա օրգանիզմում շաքարի մակարդակը արյան մեջ կտրուկ ընկել էր:
Բարեբախտաբար ժամանած բժիշկների կատարած ներարկումից հետո փոքիկն արթնացավ:
Սովորաբար ջերմային հարվածը տեղի է ունենում ուժեղ շոգի, շոգ եղանակային պայմանների ինչպես նաև ծանր ֆիզիկական վարժությունների արդյունքում: