Ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել: Ինչպես նշել էինք ավելի վաղ Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ հնարավոր է այն առաջացել է կրակից:
Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և թիվ 3 հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Փրկարարներն ու ոստիկանները նշված տանը՝ միջանցքի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի, ով՝ ըստ նախնական տեղեկությունների, ծխախեղդ է եղել:
Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: