loading...

Երևանի Դավթաշեն թաղամասում 3 դեռահաս է դանակահարվել



Դիտումներ ` 891
Երևանի Դավթաշեն թաղամասում 3 դեռահաս է դանակահարվել

Երևանի Դավթաշեն համայնքում 17 ամյա երեք դեռահասների միջև դանակահարության դեպք է գրանցվել: 


Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն հաստատեց դեպքը, ասելով, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 23:30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 2000 թվականին ծնված երկու քաղաքացի:
 
«Պարզվել է, որ բուժօգնության դիմած քաղաքացիները, ինչպես նաև նրանց՝ 2000 թվականին  ծնված ընկերը, մարմնական վնասվածքներ ստացել են նույն օրը Դավթաշեն երկրորդ թաղամասում գտնվող դպրոցի բակում»,- ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

 

 

 

loading...

Փակել