Էլի զոհեր….
Ու նորից ընդամենը քսան տարեկան……
Ու դեռ ինչքան ընտանիքների տան ճրագը պետք է մարի, ինչքան մայրերի աչքը ջուր կտրի, սիրելի կանայք իրենց համոզեն, որ հրես դուռը կբացվի ու տուն կմտնի իրենց օջախի սյունը:
Անընդհատ ապրում ենք պատերազմական երկրում, պատերազմը չի ավարտվել, և ապրիլին մեր զինծառայողների կյանքի գնով հաջողվեց կասեցնել հակառակորդի հարձակումն ու ամուր պահել մեր դիրքերը։
Սակայն Արցախյան պատերազմը վերածվել է պատերազմների շարքի՝ քառամյա, մեկօրյա, քառօրյա… և այսպես շարունակ… Այնքան ժամանակ, քանի կողմերից մեկը չի հանձնվել…
Հայտնի ճշմարտություն է, որ պատերազմը պատմական երևույթ է: Եվ պատմությունը վկայում է, որ բոլոր պատմական ժամանակներում մարդկային հասարակությունը և պետությունը հաճախակի դիմել են պատերազմին ու ռազմական բռնությանը իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար:
Պատերազմը, սակայն, հատկապես մեր դարաշրջանում, ընդունել է նոր կերպարանք ու ձև… Դարձել բազմաչափումնային…
Պատերազմը բուն մարտադաշտերից զատ զուգահեռաբար սկսում է մղվել նաև այլ մարտադաշտերում. տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական, էներգետիկ, դիվանագիտական, կրթական, գիտական և մշակութային…
Սակայն, մարդիկ ավելի շատ ձգտում են խաղաղության, որովհետև նրանք շատ են սիրում, որ իրենց ընտանիքներում, իրենց երկրում տիրում է խաղաղություն այլ ոչ թե պատերազմ և թշնամություն: Իմ ընտանիքում միշտ խաղաղություն է, որովհետև բոլորս իրար շատ ենք սիրում, ոչ թե այլ ընտանիքների նման իրար հետ թշնամաբար ենք վերաբերվում և երբ ընտանիքում միշտ պատերազմ է լինում: Նաև ես ցանկանում եմ , որ բոլոր երկրների միջև խաղաղություն լինի այլ ոչ թե պատերազմ, բոլորը իրար սիրեն և կանգնած լինեն իրար մեջք մեջքի:
… Ես ատում եմ պատերազմը՝ այդ մեծ չարիքը, որն արնոտում է բոլորիս հոգիներն ու գարունները: