Ելակը հատապտուղների թագուհին է համարվում: Այն առանձնանում է իր օգտակար հատկություններով: Այս փոքրիկ հատապտուղը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմը պահում են երիտասարդ: Մասնագետները պնդում են, որ այն ամրապնդում է իմունային համակարգը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ելակը նպաստում է լնդերի ամրացմանը, ինչպես նաև անցկացնում է գլխացավը: Սակայն ելակը պետք է ուտել թարմ վիճակում, քանի որ սառեցման ժամանակ այն կորցնում է օգտակար հատկությունները:
Ամեն օր ելակ ուտելը կարող է զգալիորեն նվազեցնել արյան մեջ պլազմային հոմոսիստեինի արտադրությունը, որի թույլատրելիից բարձր մակարդակը նպաստում է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում ինֆարկտի և կաթվածի առաջացմանը: