loading...

Եկեղեցին 200.000 դրամ է ուզում Հացպանյանի հոգեհանգստյան կարգը մատուցելու համար



Դիտումներ ` 764
Եկեղեցին 200.000 դրամ է ուզում Հացպանյանի հոգեհանգստյան կարգը մատուցելու համար

Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում ծանր հիվանդությունից մահացավ հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը:

Դին Լիոնից Հայաստան կտեղափոխվի ուրբաթ օրը՝ հունվարի 26-ին: Այս օրերին change.org կայքում ստորագրահավաք է սկսվել Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով, սակայն մինչ այդ բավականին շատ այլ տեխնիկական խնդիրներ կան:



NEWSPRESS.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Հացպանյանի հուղարկավորության գործերով զբաղվող փոքրաթիվ ընկերներից եկեղեցին հոգեհանգստյան կարգ մատուցելու համար պահանջել է 200.000 դրամ.

«Ես անձնապես այդ գումարը պատրաստ եմ տալ և կտամ, Հացպանյանն իմ հարազատն է եղել, մենք կենդանության օրոք բազմաթիվ լավ ու վատ օրեր ենք անցել միասին, բայց ինձ վիրավորեց եկեղեցու պահվածքը, ոչինչ ավելին»,- մեզ հետ զրույցում ասաց Հացպանյանի ընկերներից մեկը:


Նկատենք, որ գումարի պահանջը, այսպես ասած, «չգրված օրենք է» և այն չի փոխվում՝ անկախ ամեն ինչից: Հավանաբար, գթասրտության ամրոց եկեղեցու այս կոշտ վերաբերմունքը կայանում է Հացպանյանի կողմից կատարված քննադատությունների մեջ, ինչը, հնարավոր է, նեղացրել է քննադատությանը չդիմացող հոգևոր դասին:

http://http://newspress.am/archives/77726


loading...

Փակել