Զավակի համար չկա ավելի մեծ պաշտպանություն, քան մոր աղոթքն ու օրհնանքը:
Եկեք աղոթենք մեր զավակների համար
Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փրկիր նրան հանուն Քո անվան:
Տեր, ներիր նրա բոլոր մեղքերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար:
Տեր, նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը: Տեր, օրհնիր նրան տանը, դրսում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի:
Խնդրում եմ, Տեր, պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թշնամիներից, բոլոր տեսակի դժբախտություններից ու անհաջողություններից:
Նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից, հեռու պահիր վնասակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից:
Օրհնիր ինձ, մեղավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից:
Ամեն: