loading...

Էջմիածնի հիվանդանոցից 2 հազար դրամի գողություն են կատարել գործն ուղարկվեց դատարան



Դիտումներ ` 445
Էջմիածնի հիվանդանոցից 2 հազար դրամի գողություն են կատարել գործն ուղարկվեց դատարան

Արմավիրի մարզի բնակիչ Արտյոմը դատարանում է հայտնվել Էջմիածնի հիվանդանոցի ծննդատնից գողություն կատարելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտյոմը ծննդատան ընդունարանի պատուհանից կիսով չափ փորձել է գաղտնի հափշտակել Ն.Շիրինյանին պատկանող ձեռքի պայուսակը: Սակայն վերջինս այդ պահին ընդունարան մտնելով բղավել է, ինչից հետո Արտյոմն այնուամենայնիվ պայուսակից բացահայտ հափշտակել է նրան պատկանող հարդարման պարագաներ, պայուսակը և դիմել փախուստի՝ պատճառելով 2 հազար դրամի նյութական վնաս:

Արտյոմին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:


loading...

Փակել