Թորոս Թորոսյան․ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ։ Հուլիսի 13-ին խափանման միջոցի փոփոխության արդյունքում ազատ է արձակվել․
դատավորը որոշեց 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանին։ Ազատությունը Թորոսի համար անչափ դառն էր։ Ահա թե ինչ են գրում․
Կեանքը Դաժան Մի խաղ է՛... Հաղորդագրություն Սասնա Ծռեր խմբավորումը և Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իրենց խորագույն ցավակցություններն են հայտնում ՍԾ խմբավորման անդամ Թորոս Թորոսյանին, նրա տիկնոջը և բոլոր հարազատներին, նրանց միակ որդու` 23-ամյա Արման Թորոսյանի մահվան առիթով, որը տեղի է ունեցել երեկ, 13 հուլիսի երեկոյան, Արցախում, ավտովթարի հետևանքով:
Հիշեցնենք, որ Թորոս Թորոսյանը կալանավորումից դուրս է եկել նույն օրը, հուլիսի 13-ին, խափանման միջոցի փոփոխության արդյունքում: