loading...

Դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք․ Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին



Դիտումներ ` 868
Դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք․ Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին

Սերժ Թանկյանը Ֆեյսբուքում տարածել է Հանրապետության հրապարակից Ազատության ուղիղ հեռարձակումը և արել է հետևյալ գրառումը․

«Հայաստանում անհավանական մի բան է կատարվում, վերջապես։ Քաղաքացիական անհնազանդությունը մեծանում է և վերաճում է գործադուլների և դասադուլների՝ ընդդեմ անարդար, կոռումպացված էլիտայի։ Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, և ինչ էլ տեղի ունենա, հուսալքությունը վերացած է։ 



Սերժ Սարգսյանն (հին նախագահ, նոր վարչապետ) ընդունել է, որ բնակչության 60 տոկոսը իրեն չի սիրում և համաձայն չէ իր հետ։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր հովանավորչական մոտեցումն ու կառավարումը։ Սե՛րժ, առանց անարգանքի, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված ղեկավար չես․․․»,- գրել է Թանկյանը։

Նիկոլ Փաշինյանը կարդաց գրառումից մի հատված, ժողովուրդը սկսեց վանկարկել՝ «արի տուն, արի տուն»։


Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքին Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին կոչ էր արել գալ Հայաստան և միանալ իրենց շարժմանը։

Սերժ Թանկյանը օրեր առաջ, երբ դեռ քաղաքացիական անհնազանդության ցույցերը չէին սկսվել Երևանում, գրառում էր արել Ֆեյսբուքում և խոսել քաղաքացիական անհնազանդության կարևորության մասին։

http://lurer.com/?p=284773&l=am


loading...

Փակել