loading...

Դստեր հետ կամրջից նետված կնոջ ու նրա մոր աշխատավարձը 6 ամիս պետք է պահպանվեր. Մանրամասներ



Դիտումներ ` 1662
Դստեր հետ կամրջից նետված կնոջ ու նրա մոր աշխատավարձը 6 ամիս պետք է պահպանվեր. Մանրամասներ

«Հայկական ժամանակը» գրում է. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատում են մեր տեղեկությունը, որ Երևանում 9-ամյա դստեր հետ կամրջից նետված Գայանե Հարությունյանն ու նրա մայրը վերջերս աշխատանքից ազատվել են նշված նախարարությունում հաստիքների կրճատման հետևանքով՝ հոկտեմբերին լուծարվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը, որտեղ էլ աշխատում էին Գայանեն ու նրա մայրը, բայց նաև ընդգծում են, որ նրանց աշխատավարձը օրենքով սահմանված կարգով պահպանվելու էր վեց ամիս:Հանրությանը ցնցած այս դեպքից հետո հակասական տեղեկություններ էին տարածվում: Նշվում էր նաև, որ միայնակ մայրը չի կարողացել հոգալ երեխայի կարիքները և սոցիալական խնդիրների հետևանքով է փոքրիկի հետ դիմել այդ քայլին: Նրանց ճանաչողները, սակայն, այդ թվում մոր հետ կամրջից նետված Անահիտի դպրոցում, մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ նրանք սոցիալական ծանր խնդիրներ չունեին:



Այդուհանդերձ, մեզ հաջողվել էր պարզել, որ Գայանե Հարությունյանի ու նրա մոր զբաղեցրած հաստիքները վերջերս կրճատվել են: Նշել էինք նաև, որ մեր տեղեկություններով Գայանեն դիմել է ԱԻ նախարարին և խնդրել ընտանիքում երկուսին միանգամից գործազուրկ չդարձնել: Ամուսնալուծված Գայանեն դստեր հետ ապրում էր ծնողների տանը:Նախարարության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ Գայանեն և նրա մայրը ՀՀ Քաղաքացիական ծառայության մասին օրենքի 4-րդ գլխի 21-րդ հոդվածի համաձայն՝ հոկտեմբերի 18-ից տեղափոխվել են Քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվ, ինչը նշանակում է, որ շուրջ 6 ամիս նրանք շարունակելու էին ստանալ իրենց աշխատավարձը՝ առանց որևէ փոփոխության և համարվում էին քաղաքացիական ծառայող՝ հնարավորություն ունենալով նշանակվելու քաղաքացիական ծառայության մեկ այլ պաշտոնի:


ՀՀ ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանը մեզ հետ զրույցում նաև հաստատեց տեղեկատվությունը, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդառաջելով իր մասնագիտական գործունեությունը համակարգում շարունակելու Գայանե Հարությունյանի դիմումին՝ հանձնարարել է նրան աշխատանքի ընդունել «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային սեյսմակայունության կենտրոնի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման առաջատար մասնագետի պաշտոնում, որտեղ աշխատել է 2017թ.-ի դեկտեմբերի 1-ից:

Ընդ որում, ըստ Նանա Գնդոյանի, հաշվի առնելով Գայանեի աշխատանքային փորձը նախարարությունում, նրան ընդառաջել են և նշանակել զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ, քան նախատեսված է ՊՈԱԿ-ում առաջատար մասնագետի պաշտոնի համար:Ինչ վերաբերում է Գայանեի մոր ֆինանսական կարգավիճակին, նախարարությունից տեղեկացնում են, որ 2018թ.-ի ապրիլին լրանում է նրա կենսաթոշակային տարիքը և նա կենսաոշակի էր անցնելու քաղաքացիական ծառայության ռեզերվում իր ամբողջական աշխատավարձը ստանալուց հետո:

http://operativ.am/?p=263285&l=am


loading...

Փակել