Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ և փարթամ մազեր:
Այս դիմակը իրականություն կդարձնի այդ ցանկությունը
Բաղադրիչներ
1 ճաշի գդալ ջուր
1 ճաշի գդալ դրոժ
1ճաշի գդալ շաքարավազ
1 ճաշի գդալ մեղր
2 թեյի գդալ մանանեխի փոշի
Պատրաստման և կիրառման եղանակը
Դրոժը լուծել տաք ջրում և ավելացնել շաքարավազը:
Երբ խմորիչն ակտիվանա, ավելացնել մեղրը և մանանեխի փոշին:
Դիմակը քսել գլխամաշկին և մազարմատներին:
Այնուհետև վրայից գլխին անցկացնել պոլիէթիլենային գլխարկ և փաթաթել սրբիչով:
Թողնել 1 ժամ, այնուհետև լվանալ սովորական շամպունով: