loading...

Դրոժով արագ խմոր, ամենահաջողված բաղադրատոմսերից մեկը



Դիտումներ ` 1081
Դրոժով արագ խմոր, ամենահաջողված  բաղադրատոմսերից մեկը

Առաջարկում ենք դրոժով խմորի բաղադրատոմս, այն պատրաստվում է շատ արագ և  ստացվում է փամփլիկ խմոր:

Բաղադրիչներ

  •  Ալյուր 700 գ
  •  Ջուր 350 մլ
  • Շաքարավազ 3 ճաշի գալ
  • Աղ 0,5 թեյի գդալ
  • Բուսայուղ  4 ճաշի գդալ
  • Կարագ 80 գ
  • Խմորիչ 11 գ

 



Պատրաստման եղանակը

 Ջուրը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին,  ավելացնել կարագը:

Հենց  կարագը հալվի  վերցնել կրակից և թողնել գոլանա

Ավելացնել  խմորիչը, աղը, շաքարավազը,  բուսայուղը և լավ խառնել:

Ավելացնել  մաղած ալյուրը  և փափուկ խմոր հունցել:

 


Կարելի է անմիջապես օգտագործել:

Թխելիս առաջին 10 րոպեն  ջեռոցի դռնակը բաց թողնել, այնուհետև շարունակել թխել փակելով ջեռոցի դռնակը:

Այս խմորից կարելի է պատրաստել այն, ինչ սովորաբար պատրաստում եք  դրոժով խմորից:


loading...

Փակել