Սիրելի կանայք, դեմքի հետ կապված տարբեր խնդիրներից ազատվելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել մեղրով և ասպիրինով պատրաստված դիմակ:
Պատրաստման համար վերցրեք 2 կոճակ ասպիրին, մեղր և ջուր:
Մի քանի կաթիլ ջուր եք լցնում ասպիրինի վրա՝ թողնելով 10-20 վայրկյան, որպեսզի այն փափկի:
Հետո դրա վրա ավելացնում եք մեկ թեյի գդալ մեղր:
Քսում եք դեմքին՝ թողնելով՝ մնա 10 րոպե:
10 րոպե անց այն օգտագործում ենք որպես սկրաբ և մաշկը շփում պտտական շաժումով:
Աշխատեք այնպես քսել, որ աչքերի շուրջը չքսվի (այս հատվածում մաշկը շատ նուրբ է):
Վերջում լվացվեք և քսեք խոնավացնող կրեմ:
Ցանկալի է՝ դիմակը կրկնեք երկու օրը մեկ:
Մեկ շաբաթ անց արդյունքը նկատելի կլինի, իսկ երեք ամիս, եթե այն հետևողական օգտագործեք, ապա Ձեր մաշկն ուղղակի անճանաչելի կդառնա` զերծ ավելորդ սև կետիկներից:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը