Այս համեղ ուտեստը կարելի է պատրաստել ամեն օր:
Բաղադրիչներ
Դդմիկ 3 հատ
Ձու 4 հատ
Պանիր 150 գ
Բուսայուղ 3 ճաշի գալ
Աղ, պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Դդմիկը լվանալ, կտրատել խորանարդիկների տեսքով:
Լցնել կաղապարի մեջ, համեմել աղով, վրան ցողել բուսայուղ:
Ձուն հարել, ավելացնել աղ, պղպեղ և ըստ ցանկության այլ համեմունքներ:
Լցնել դդմիկի վրա:
Վրան լցել քերած պանիր և եփել ջեռոցում 35-40 րոպե 190 աստիճանի տակ:
Կարելի է եփել փայլաթիթեղով ծածկած, ուտեստն ավելի հյութալի կստացվի: