loading...

Դդմիկով կոտլետների այս բաղադրատոմսը քչերը գիտեն



Դիտումներ ` 786
Դդմիկով կոտլետների այս բաղադրատոմսը քչերը գիտեն

 Առաջարկում ենք  դդմիկով կոտլետների  բաղադրատոմս

Բաղադրիչներ

Աղացած միս  ցանկացած տեսակի 400 գ

 Ձու 3 հատ

 Դդմիկ 1 հատ

Սպիտակաձավար 2 ճաշի գդդալ

  Ալյուր կամ պաքսիմատ

 Աղ ըստ ճաշակի, ես ավելացնում եմ 0,5 թեյի գդալ

Համեմունքներ ըստ ճաշակի

Բուսայուղ

 



Պատրաստման եղանակը

 Դդմիկը լավ լվանալ, անցկացնել քերիչով կեղևի հետ միասին, արտազատված հյութը քամել:
  Քերած դդմիկին ավելացնել աղացած միսը, սպիտակաձավարը, ձվերը,  համեմել համեմունքներով, աղով,  և լավ խառնել: Թողնել 15 րոպե

Զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել  ալյուրի կամ պաքսիմատի մեջ, տապակել  բուսայուղով:

loading...

Փակել