Հայտնի է, որ տղամարդկանց համար շատ օգտակար է սննդակարգում ընդգրեկել դդմի սերմեր, որպես տղամարդու օրգանիզմին շատ անհրաժեշտ ցինկի լիարժեք աղբյուր:
Այս տարրի բավարար քանակությունը թույլ է տալիս խուսափել ադենոմայից և շագանակագեղձի բորբոքումից:
Գաղտնիք չէ, որ տարիքի հետ շատ տղամարդիկ տառապում են շագանակագեղձի բորբոքումից, որը հաճախակի վիրահատությամբ է ավարտվում: Սակայն, որպեսզի այդ ամենը տեղի չունենա, օգտագործեք դդմի սերմեր: Բավական է ամեն օր օգտագործել 60-ից 70 հատ դդմի սերմ:
Դդմի սերմերի օգնությամբ կանխեք հետևյալ խնդիրները ՝
Կանխում է շաքարային դիաբետը
Այս սերմերը պարունակում են չհագեցած ճարպաթթուներ, արդյունավետորեն կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Եթե Ձեզ անհանգստացնում է շաքարային դիաբետը, պետք է ամեն օր դդմի սերմ ուտել:
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
Հետազոտությունները ցույց են տվել, որ դդմի սերմը 13 տոկոսով նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ իջեցնում է զարկերակային ճնշումը, հետեւաբար նվազեցնում գլխուղեղի կաթվածի, արյան զեղումների եւ սրտի նոպայի հավանականությունը:
Պայքարում է ավելորդ քաշի դեմ
Դդմի սերմը հարուստ է սպիտակուցներով եւ բջջանյութով:
Այս սերմն օգտակար է նաեւ գլխացավի, հոդացավի դեպքում, ինչպես նաեւ այն մարդկանց համար, ովքեր հաճախ տրամադրության անկում ունեն: