ՀՀ պետական վերասհկողության ծառայության պետ`
Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կառավարության վրա հարձակման նոր մարտավարություն է մշակված. հասկացան, որ վարչապետին չեն կարողանում կպնել, սկսել են մոտ օղակների վրա հարձակումները,
որի միջոցով դժգոհությունների նոր ֆոն ստեղծելու շանս է։
Մեր մեջ ասած եթե շատերը ձեզ չեն ճանաչում, գոնե ես գիտեմ ով որտեղից է սնվել ու ինչ ճամփա է անցնել, հիշողությունս էլ տեղն է ու առաջարկում եմ ձեր իբր սկզբունքային լինելը չվաճառել ժողովրդի վրա։
Թերություններ բոլորս ունենք, բայց մի փորձեք հանրությանը մոլորության մեջ գցել։
Հասկանում եմ, որ նախկին իշխանությունների ժամանակ մանիպուլացիայի պարարտ հող ունեիք, բայց դա վաղուց անցյալ է։
Հ.Գ. վերոնշյալ կոնտինգենտից ազատվելու մի ձև կա. սիրեք իրար, գործով սիրեք Հայաստանը, ու իրենք անգործ կմնան…
Ես էլ սիրում եմ բոլորիդ»:
Դավիթ Սանասարյանի այս գրառումը մեծ իրարանցում է առաջացրել օգտատերերի կողմից։
Շատերը համարեցին, որ Սանասարյանը չպետք է նման բովանդակությամբ գրառում կատարեր։