loading...

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 26-ամյա տղան Մալականի այգում կախվել է. նրա դին հայտնաբերել է մայրը. տղան թողել է երկտող



Դիտումներ ` 2049
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 26-ամյա տղան Մալականի այգում կախվել է. նրա դին հայտնաբերել է մայրը. տղան թողել է երկտող

 

Այսօր՝ փետրվարի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։



Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 26-ամյա Մանուկ Թ.-ի դին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերվել է նաև երկտող՝ գրված մորն ու կնոջը։


Մանուկ Թ.-ն մորն ու կնոջը խնդրել է, որպեսզի երեխային լավ նայեն։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Հայկ Ռափթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ տղային հայտնաբերել է մայրը, ով էլ տեղեկացրել է Ոստիկանություն։


loading...

Փակել