loading...

Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի



Դիտումներ ` 1222
Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի

Դեռ մանուկ հասակից մենք շատ ենք լսել. «Եթե ընկել ես և վնասվել, ապա պետք է վերքին եզան լեզու դնել»:

Բայց այն ժամանակ ով գիտեր, որ այդ զվարճալի խորհուրդը գիտական հաստատում ունի:

Եվ սա եզան լեզվի միակ բուժիչ հատկությունը չէ։ Ժողովրդական բժշկության մեջ շատ հիվանդությունների բուժման համար օգտագործում են եզան լեզվի տերևներ և սերմեր, որոշ դեպքերում էլ օգտագործում են արմատները:

Իսկ թե ինչպես, այժմ կիմանանք:

1․ Վերքերի բուժում

Իրականում, եզան լեզվի հյութն արագացնում է վերքից թարախի դուրս բերումը, անցկացնում է բորբոքվածությունը: Մաշկի կտրված հատվածի վրա դրեք մանրացված տերևներ, որպեսզի վերքը շուտ լավանա:

2․ Մարսողության լավացում

Ստամոքսի և աղիների աշխատանքի լավացման համար խորհուրդ են տալիս հետևյալ բաղադրատոմսը. 250 մլ եռման ջրի մեջ ավելացնել 3 թեյի գդալ եզան լեզվի մանրացված տերևներ: Թողնել այդ ըմպելիքն այդպես 8 ժամ և խմել 1 ճաշի գդալ՝ օրը 3 երեք անգամ մինչ ուտելը:

 



3․ Մրսածության բուժում Եզան լեզուն հիանալի միջոց է հազը և մրսածությունը բուժելու համար: 

Օրինակ, բարձր ջերմության դեպքում պատրաստում են խոտաբույսերից թեյ, որի մեջ ավելացնում են եզան լեզվի հյութ և մի փոքր ազնվամորի: 

4․ Փորկապության դեմ միջոց 

Պետք է 5 թեյի գդալ եզան լեզվի սերմերի վրա լցնել ¼ լիտր եռման ջուր, թողնել մեկ ժամ, հետո քամել և խմել ուտելուց առաջ 2 թեյի գդալ: 

5 Նիկոտինից կախվածության դեմ պայքար

Եզան լեզուն պայքարում է նաև նիկոտինային կախվածության դեմ. տերևները եփում են և խմում են օրը երեք անգամ: 

Չնայած այս բույսի բուժիչ և օգտակար հականիշներին՝ այն ունի նաև մի շարք հակացուցումներ: Եթե մարդը տառապում է ստամոքսի բարձր թթվայնությունից, ապա եզան լեզվով բուժումներ չի կարելի նրան: Ինչպես նաև պետք է արյան անալիզ հանձնել և պարզել՝ արդյոք մարդը թրոմբոզի հակումներ չունի:

 
loading...

Փակել