Նրանք ապացուցել են, որ «խորը սեղման» էֆեկտի շնորհիվ մարդու քունը դառնում է ավելի լավը, և նա միայն հանգստանում է: Հետևաբար, քունը լինում է առողջ:
Պարզվում է` քնի գործընթացում տեղի է ունենում ճնշման կետերի ակտիվացում մարդու ամբողջ մարմնի վրա: Դրա հաշվին նյարդային համակարգը թուլանում է: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, մեծանում է նաև մելատոնինի և սերոտոնինի մակարդակն արյան մեջ, իսկ կորտիզոլինը՝ իջնում:
Այս գործընթացները բերում են նրան, որ մարդն արագ է քուն մտնում, հանգիստ քնում է և առավոտյան իրեն լավ է զգում:
Այսպիսով, գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել ծանր վերմակներ, որոնք կօգնեն լավացնել քնի որակը: Այդպիսի վերմակը նաև հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր մեծ սթրես են ապրում կամ նյարդային լարվածություն: