loading...

Չգիտեք ինչով զբաղվել. զբաղվեք ձեզնով



Դիտումներ ` 747
Չգիտեք ինչով զբաղվել. զբաղվեք ձեզնով

Դուք, ինչպես և կանանց մեծամասնությունը, դժգոհ եք ձեր արտաքինից, սակայն ոչինչ չեք ձեռնարկում: Դրա համար կարող են լինել շատ պատճառներ:

Առաջին պատճառը` ծուլություն

Այստեղ ամեն ինչ պարզ է, ծուլությունը մեր կյանքում շատ չարիքների և խնդիրների արմատն է: Ուղղակի ստիպեք ձեզ և վեր կացեք բազմոցից, չնայած դա դժվար է, բայց արդյունքը արժե դրան:

Երկրորդ պատճառը` փողի պակասությունն է

Փոխակերպությունը մեկ օրվա կամ մեկ շաբաթվա աշխատանք չէ: Դա ձեր մշտական աշխատանքն է ձեր վրա, ինչը նշանակում է, որ ֆինանսական ներդրումները կարելի է տեղաբաշխել ըստ ժամանակի: Հաճախ մենք ամեն ինչ միանգամից ենք ուզում, սակայն պարտադիր չէ մեկ շաբաթվա մեջ ծախսել ողջ կարողությունը զգեստապահարանի, կոսմետիկայի ու գեղեցկության սրահների վրա: Գերազանց է, եթե միջոցները թույլ են տալիս, եթե ոչ, չարժե տխրել:

Կազմեք ամենաանհրաժեշտ իրերի ցուցակը և պլանավորեք առևտուրը: Օգտվեք փոքրիկ հնարքներից` սկզբից կարող եք գնել թանկ կոշիկներ և ոչ թանկ զգեստ: Շքեղ կոշիկները յուրաքանչյուր զգեստին փայլ կհաղորդեն, իսկ դուք ձեզ ավելի վստահ կզգաք: Այնուհետև ընտրեք լավ պայուսակ: Թանկանոց կոշիկներով և պայուսակով կարելի հագնել գրեթե ամեն ինչ:

Նույնը վերաբերում է կոսմետիկային: Օրինակ սկզբում շեշտը դրեք մաշկի վրա, ձեզ անհրաժեշտ են լավ տոն և դիմափոշի: Այնուհետև գտեք ձեր երազանքների սևաներկը: Վերափոխման ընթացակարգը շատ հետաքրքիր է և շուտով ձեր աչքերում հատուկ փայլ կառաջանա: Բացի այն, որ խնամքը ձեր հետևից ուղղակի հաճելի է, այժմ դուք ունեք նպատակ և գնում եք դրա ուղղությամբ` հաղթահարելով վախերը և ներքին սահմանները:

Երրորդ պատճառը` միևնույն  է ես նրա նման չեմ լինի

Իհարկե չեք լինի, դուք ուրիշ եք լինելու: Մեզանից յուրաքանչյուրը անհատականություն է: Մեկին տրված են գեղեցիկ աչքեր, մեկին գեղեցիկ մաշկ, իսկ երրորդը ունի ներքին հմայք: Զբաղվեք նրանով, ինչը ձեզ է պակասում:

Ինչպես ասվել է, վերափոխումը դա մշտական աշխատանք է, եթե մեկ ամսից դուք այնպիսի տեսք չունենաք, ինչպիսի աղջիկները, ում դուք ցանկանում եք նմանվել, մի տխրեք կես տարուց դա լրիվ հնարավոր կլինի:

Չորորդ պատճառ` ինձ այդպես էլ պետք է

Յուրաքանչյուր գործում շատ կարևոր է մոտիվացիան: Եթե դուք բավականին համոզված չեք, որ խնդիր չկա, սպասեք, հետո կկողմնորոշվեք: Երբ դուք հստակորեն ձեզ կասեք այո, ապա ոչ մի խոչընդոտ ձեզ չի կանգնեցնի, դուք ուղղակի կափսոսաք բաց թողնված ժամանակի մասին:

Բոլոր կանանց մոտ նույնիսկ ամենագեղեցիկ և հաջողակ կան վախեր, կասկածներ և ներքին սահմաններ: Սակայն դա պատճառ չէ տեղում կանգնելու, չաճելու և չզարգանալու: Աշխատելով մեր ներքին դիմադրողականության հետ` մենք դառնում ենք ավելի իմաստուն և ուժեղ, ավելի լավ ենք հասկանում ինքներս մեզ: Ամեն ինչ հնարավոր է, պետք է գործել և ժամանակը իզուր չծախսել: 


loading...

Փակել