loading...

Չափազանց ուսանելի պատմություն, որ ստիպում է երկար խորհել կյանքի ու մարդկանց մասին



Դիտումներ ` 672
Չափազանց ուսանելի պատմություն, որ ստիպում է երկար խորհել կյանքի ու մարդկանց մասին

Հնդկաստանում մի կին էր ապրում :

Նա իր տանը օձ էր պահում, հսկայական մի սողուն, որն իրեն լավ էր զգում  հոգատար ձեռքերում:

Կինը նկատեց, վերջին օրերին օձը  ոչինչ չէր ուտում:

Ախորժակի բացակայությունը սողունի մոտ շարունակվեց  մի քանի շաբաթ:

Կինը  սողունին տարավ  անասնաբույժի մոտ:

 



Լսելով կնոջը անասնաբույժը հարցրեց.

- Ձեր օձը  գիշերը գրկու՞մ է ձեզ : 

Կինը հաստատեց և ասաց, որ  նկատել է, որ  վերջին շրջանում օձը գրկում է նրան:  Բժշկի  պատասխանից կինը քիչ մնաց ուշաթափվեր:

 - Ձեր օձը հիվանդ չէ, ստամոքսում տեղ է բացում ձեզ համար,  զգույշ եղեք:

   Այս պատմությունը սովորեցնում է, որ երբեմն մեր մտերիմ ընկերները, ովքեր մեզ հետ են  ողջ օրը և մենք նվիրված ենք նրանց,  կարող են չար մտադրություններ ունենալ:   Պետք է հեռու մնալ  կեղծ ընկերներից:

loading...

Փակել