Բոբիկ քայլելը լավացնում է ներքին օրգանների աշխատանքը
Ինչ եք կարծում` ի՞նչ է առաջինն անում ժամանակակից մարդը` ոտքերն իջեցնելով անկողնուց: Նա փնտրում է տնային մաշիկները: Գնալով ավելի քիչ մարդիկ են քայլում առանց կոշիկների` անգամ իրենց սեփական տանը:
Վախենում են մրսել, որևէ սունկ վերցնել, վնասել ոտքը և վարակվել: Իսկ իրականում ոտաբոբիկ քայլելը հեշտ և բոլորին հասանելի միջոց է, որը օգնում է մինչև խոր ծերություն պահպանել լավ առողջություն:
Ժամանակակից հետազոտություններից պարզվել է, որ Ասիայի, Աֆիկայի, Հնդկաստանի բնակիչները, ովքեր ըստ իրենց ավանդույթի ոտաբոբլիկ են քայլում, ունեն ոտնաթաթի ճիշտ ձև, քչերն են տառապում միզատար ուղիների հիվանդություններով և ունեն ամուր իմունիտետ: Նրանց ծանոթ չէ պարանոցի աղերի կուտակումը կամ ողնաշարի շրջանում ցավը:
Եվրոպայում այսօր հայտնի է բարեֆուտերիվների շարժումը՝ մարդիկ, ովքեր քայլում են առանց կոշիկների և գուլպաների: Բարեֆուտերները (անգլերեն barefooter «ոտաբոբիկ») աշխատում են հնարավորինս շատ ժամանակ քայլել բոբիկ՝ ոտքերին ընդհանրապես ոչինչ չհագնել:
Բոբիկ ոտքերը էներգիայի ուղեկից են
Ինչո՞ւ է բոբիկ քայլելը առողջարար: Բանն այն է, որ ոտնաթաթի վրա կան բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ կետեր (ընդ որում ինչպես ստորին, այնպես էլ վերին մասում), որոնք կապված են ներքին օրգանների հետ: Այսպիսով քայլելով բոբիկ` մենք այդպիսով մերսում և խթանում ենք բոլոր օրգաններն ու համակարգերը:
Դրանից բացի, քայլելով բոբիկ ոտքերով գետնի վրա, մենք այնտեղից վերցնում ենք դրական էներգիա, որը դրականորեն ազդում է լավ տրամադրության ու զգացողության վրա: Միաժամանակ ազատվում ենք մեր մեջ կուտակված բացասկան էներգիյից, որը հաճախ հանգեցնում է հվանդությունների: