Կոլորեկտալ քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից է: Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանում հետազոտողները պարզել են, որ լաուրինաթթուն (կազմում է կոկոսի յուղի 50%-ը) 48 ժամում քայքայում է մարդու հաստ աղիքի քաղցկեղի բջիջների ավելի քան 93%-ը:
Կոկոսի յուղի ներուժը քաղցկեղի դեմ պայքարում վերջերս է պարզվել, բայց դրա արդյունավետությունը շատ հիվանդությունների բուժման գործում վաղուց հայտնի է: Կոկոսի յուղն իրական զենք է շատ վիրուսների, բակտերիաներ, սնկերի և մակաբույծների դեմ, նաև օգտակար է մարսողության, լյարդի և մաշկային վերքերի բուժման համար: Կոկոսի յուղը նաև վերջերս օգտագործվում է սրտի, Ալցգեյմերի հիվանդություններով, դիաբետով տառապողների բուժման համար: Փորձերը կատարվել են բնական պայմաններում առնետների վրա: Արդյունքները ցնցող էին: Ապացուցվեց նաև, որ կոկոսի յուղը կարող է նվազեցնել քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները և լավացնել քաղցկեղով հիվանդների կյանքի որակը: Եթե առողջական լուրջ խնդիրներ կամ ուժեղ ցավեր ունեք, խորհուրդ ենք տալիս խորհրդատվության համար դիմել բժշկի: Ինքնաբուժությունը կարող է անվտանգ չլինել առողջության համար: