Մեր ամենօրյա օրաբաժնում իր ուրույն տեղն ունի կարմիր բազուկը։ Այն օգտակար է հանքային աղերով և սննդային բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին։
Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։
Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։
Իսկ ամենակարևոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։
Իսկ ամենաօգտակար հատկությունն այն է , որ հիանալի միջոց է առողջ արյունաստեղծման համար:
Բազուկի պարունակած միկրոտարրերը պատասխանատու են այդ գործընթացի համար: Այն մարդիկ, որոնց սննդաբաժնում բազուկ կա, հազվադեպ են սակավարյունությամբ հիվանդանում: Բազուկն անհրաժեշտ է հղիներին:
loading...