Բաղադրամասեր
10 ճյուղ թարմ մաղադանոս
1 լիտր կարմիր կամ սպիտակ գինի
2 ճաշի գդալ գինու քացախ
300 գրամ բնական մեղր
Պատրաստման եղանակը
Կարմիր գինու մեջ լցնել մաղադանոսն ու քացախը: Դնել կրակին և եռացնել 10 րոպե, որի ժամանակ կառաջանա փրփուր:
Այնուհետ ավելացնել մեղրը և եփել ևս 4 րոպե: Վերցնել կրակից, քամել և լցնել նախապես լավ լվացված ապակե շշերի մեջ: Եթե չեք ցանկանում եռացնել մեղրը, կարող եք այն ավելացնել վերջում:
Օգտագործման եղանակը
Պատրաստի բաղադրատոմսից ամեն օր խմել 1 ճաշի գդալ՝ մինչև ախտանշանները կանցնեն: Առավել լուրջ հիվանդությունների դեպքում պետք է ավելի երկար ժամանակ օգտագործել:
loading...