loading...

Բաննան ու սպանախը կարող են օգնել հիպերտոնիայի դեմ պայքարում



Դիտումներ ` 656
Բաննան ու սպանախը կարող են օգնել հիպերտոնիայի դեմ պայքարում

Բաննան ու սպանախը կարող են օգնել հիպերտոնիայի դեմ պայքարում

 

Բանանն ու սպանախը, նաեւ կալիումի բարձր պարունակությամբ մյուս մթերքները կարող են բավականին արդյունավետ լինել հիպորտոնիայի դեմ պայքարում։ Կալիումն ու կալցիումը կարեւոր դեր են կատարում զարկերակային ճնշման կարգավորման հարցում, վստահեցնում է Nature Cures գրքի հեղինակ Նեթ Հոուսը։

Հիպերտոնիան՝ զարկերակային բարձր ճնշումը, լուրջ խնդիր է համարվում ամբողջ աշխարհում, քանի որ դրա պատճառով բարձրանում է ինֆարկտների ու ինսուլտների զարգացման վտանգը։ Սակայն բանանների, սպանախի ամենօրյա գործածումը նպաստում է ճնշման կարգավորմանը, հավաստիացնում են շատ գիտնականներ։ Կալիումով հարուստ մրգերն ու բանջարեղենը, նրանց խոսքով, թույլ են տալիս կանխել հիպերտոնիան՝ օրգանիզմում աղի մակարդակի կայունացման հաշվին։ Երբ մարդու սննդակարգում շատ կալիում կա, նրա երիկամները ավելի շատ աղ ու ջուր են դուրս բերում, ինչը նպաստում է ճնշման կարգավորմանը։

Ավելին, Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները շեշտում են, որ կալիումը նվազ արդյունավետ չէ, քան դիուրետիկները կամ միզամուղները, որոնք հաճախ են գործածվում զարկերակային ճնշման նվազման համար։

Բայց խնդիրն այն է, որ հիպերտոնիայի դեմ պայքարում բուժական էֆեկտի հասնելու համար մարդը պետք է օրական առնվազն 4․7 գրամ կալիում օգտագործի, իսկ դա օրական 11-ական բանան է։ Մեկ բանանում պարունակվում է 420 մգ կալիում։

 


loading...

Փակել