Առաջարկում ենք բանջարեղենը եփելու չափազանց պարզ և արագ եղանակ:
Չե՞ք հավատում, փորձեք և կհամոզվեք:
Ավելին, այս եղանակով եփելիս ավելի հագեցած համ են ունենում:
Բազուկը այս եղանակով եփվում է ընդամենը 10 րոպեում:
Մի քանի տեղում անցքեր անել ատամի չոփիկով և դնել խորը ափսեի վրա:
Դնել միկրոալիքային վառարանի մեջ և միացնել առավելագույն հզորության ռեժիմը:
Նման կերպ կարելի է եփել նաև գազարը և կարտոֆիլը:
Բնականաբար, եթե բանջարեղենների քանակությունը շատ է, եփվեու ժամանակաը երկարում է:
Պատրաստ լինելը ստուգել չոփիկի օգնությամբ:
Պարզ և հարմար, այնպես չէ՞