Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել այն մասին, որ հավաստի հաղորդումներ է ստացել Բաքվում ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին, այդ թվում՝ այնպիսի հյուրանոցների դեմ, ինչպիսին է J.W. Marriott Absheron-ը, ինչպես նաև Բաքվի հնարավոր այլ վայրեր: Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել ցուցաբերել մեծ զգուշություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ: