Սփյուռքի նորանշանակ երիտասարդը կենդանի եթերում հրապարակավ հայտարարել է, որ պատից կախված մեծ ու փայլուն ուղղանկյունի ներսից իրեն է նայում ինչ-որ մեկի անիմաստ ու անբովանդակ հայացքը…
…կարճ ժամանակ անց երիտասարդը բացատրել է, որ հայտնաբերել է հայելին, ինչի մասին իրեն զեկուցել են. «Շատ չմանրամասնեմ, բայց ճշտել ենք, մի անհանգստացեք, ճշտել ենք:
Ես այնտեղ եղել եմ, ինձ զեկուցել են, ներկայացրել են: Ասում են՝ ամեն նախարարություն ունի նմանատիպ հայելի»…
…երիտասարդը, հայտնաբերելով նախարարության առաջին բաժինը, շարունակում է հայտնաբերել նախարարության մյուս բաժինները ևս՝ ամեն շաբաթ մեկ բաժին…
նորանշանակ նախարարը խնդրել է չխանգարել և թողնել, որ ծանոթանա պետական կառավարման մարմինների գործունեության սկզբունքներին, կառուցվածքին, ինչպես նաև մի շարք գեղարվեստական ստեղծագործությունների, այդ թվում՝՝ «Ոսկե բանալի», «Բրեմենյան երաժիշտները», «Չարի վերջը…»
…երիտասարդ նախարարը խոստանում է նոր բացահայտումներ անել…
Վահան Ասատրյան