loading...

Բաց նամակ Շարմազանովին և Աշոտյանին



Դիտումներ ` 729
Բաց նամակ Շարմազանովին և Աշոտյանին

Բաց նամակ պրն. Շարմազանովին և պրն. Աշոտյանին

Հարգելի պրն. Շարմազանով,

Հարգելի պրն. Աշոտյան,

Ձեր 18.08.2018 թվակիր արձագանքը, ուղղված՝ Նիկոլ Փաշինյանին, ինձ մոտ, որպես սփյուռքահայ, որպես Հայաստանի և հայ ժողովրդի, անցյալով, ներկայով և ապագայով հետաքրքրվող, մի քանի հարցեր է առաջացնում: Իհարկե դա ձեր իրավունքն է, թե ինչպես եք ցանկանում մեկնաբանել նրա կառավարության 100 օրերը, ձեր ասելով բացթողումները, ոչ պրոֆեսիոնալ աշխատաձևը, կապված Արցախի հիմնահարցի, երկրի կառավարման այլ դրվագներին: Այստեղ իմ նպատակը չէ պաշտպանել Փաշինյանին և նրա կառավարությանը: Երևի դա կարող են իրենք և այլոք ավելի հաջողված անել: Որպես հայ ցանկանում եմ այստեղ փորձել հասկանալ այն տրամաբանությունը, մղումը, որով առաջնորդված, դուք ցանկանում եք Փաշինյանին իր տեղը ցույց տալ, իսկ դա պարզորեն զգացվում է, ձեր կոշտ, արհամարհական գրելաձաևից և նրանից, որ դուք ձեր ամբողջ գրելական արվեստը և կարողությունը գործի դնելով, ցանկանում եք հանրությանը տեղեկացնել, որ իշխանությունը սխալ մարդու ձեռքերում է, ուրեմն իզուր են նրա ասելիքները, բացատրությունները: Որ երկրում կա վերնախավ, որին է ի վերուստ վերապահված իշխանություն բանեցնելը, և Փաշինյանը այդտեղ անելիք չունի, ով շահարկելով «ամբոխի» թելադրանքը, զավթել է վարչապետի աթոռը, որը վաղ թե ուշ, նա պետք է լքի:

Դուք ուշացումով զարմացած եք, փորձում եք մշուշապատ, բայց չթաքնված արհամարհանքով ձեր համար բացահայտել, թե որտեղի՞ց հայտնվեց այդ «ամբոխավար գավառացին», ով կարողացավ միայն իր «ամբոխավար հռետորական» ձիրքով, զավթել իշխանական աթոռը: Այդ 100 օրերի ընթացքում նա բավականին հաշիվներ է տակնուվրա արել, բավականին փոթորիկ բարձրացրել և շարունակելը խիստ վտանգավոր է երկրի ապագայի, իմա վերնախավի համար:

Ո՞ւմ է ուղղված նման չթաքնված, բայց ժամանակավրեպ կոչը: Ինչպիսի՞ ժամանակներ եք աներկբա տենչում: Դուք ցանկանում եք անտեսել այն իրողությունը, որ մարտահրավեր նետելով Փաշինյանին, մարտահրավեր եք նետում համայն աշխարհի հայությանը, ժողովրդավար երկրներին:

 



Պրն Շարմազանով, դուք գրում եք.

«100 օր առաջ պրն Փաշինյանդուք շահարկեցիք արյունահեղությունիցեղբայրասպանությունից ամեն գնով խուսափելու մեր դիրքորոշումը եւշանտաժով հասաք ձեր ուզածին»:

Այսինքն ի՞նչ: Այսինքն հայ ժողովուրդը, նաև ձեր երեխաները և ձեր մերձավորները պետք է հավիտյանս շնորհակալ լինե՞ն ձեզանից, որ խուսափել եք արյունահեղությունից, այսինքն դուք դրա միջոցն ունեիք, կարող էիք դա անել, բայց չարիք, կեցցե՛ք, որպես հայ, ես իմ խորին հարգանքն եմ մատուցում ձեզ: Չնայած գիտեմ, որ մարդկային պատմության մեջ և ոչ մի բռնակալ ինքնակամ չի հեռացել իշխանությունից,  և գիտեմ նաև, որ դուք ձեռնպահ մնացիք, արյունահեղության չգնացիք, լավ գիտենալով, որ դուք, հանձինս Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-յան, հայ ժողովրդի մոտ ոչ մի հենարան չունեիք և չունեք, դա էր գլխավոր պատճառը, որ դուք ստիպված էիք, հրաժարվել իշխանությունից և ոչ թե ձեր բարի կամքն էր թելադրում այդ:

Դուք գրում եք նաև.

«Ձեր իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավորմիտումներ են որդեգրվելխոսքիայլակարծության իրավունքի ոտնահարումանմեղության կանխավարկածի ոտնահարումայլախոհների անվտանգությանսպառնալիքՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասումսեփական շահերինազգային և քրիստոնեական արժեհամակարգի փլուզմանփորձերբացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և ՀայԱռաքելական եկեղեցու դեմ,…»:

Իսկ պրն. Աշոտյանը գրում է.

«…Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտներըկառույցներն ու մեխանիզմներըպետությունը փոխարինելով “ԵՍ ուԺողովուրդը” առաջին հայացքից ականջահաճոիսկ իրականության մեջհակապետական բանաձևով… վարչապետը փորձում է իրենով փոխարինելօրենքներըդատարաններըներդրումային միջավայրըգերատեսչությունները և այլն»:

 


Իրականում այս խոսքերը շատ ավելի լավ բնութագրում են վերջին 20 տարվա, հայ ժողովրդի կողմից ամբողջովին մերժված իշխանությունների գործելակերպը: Իրոք որ հանրության համար մնում է հանելուկ, թե՞ դուք անցյալում ինչու էիք լռում, երբ այդքան տագնապած եք Հայաստանի պետականության ապագայով: Մոռացե՞լ եք, թե որտեղ էիք կանգնած դուք, վերջին տարիններին, ում թիկունքում:

Դուք մոռանում եք, բայց բոլորից ավելի լավ գիտեք՝

թե, ո՞ր իշխանությունների օրոք են, պետական բոլոր կառույցները միայն ու միայն հայ վերնախավին ծառայել, թե՝ «օրենքներըդատարաններըներդրումայինմիջավայրըգերատեսչությունները» ինչպես են աշխատել, որոնց դերը եղել է միմիայն պաշտպանել «հայ ավանդական ընտանիքների» այսինքն՝ Մանվելյանների, Սարգսյանների, հանցագործ գործունեությունը…

Հաստատ, որ միայն այդ ընտանիքները չեն, որ հանցագործ են դարձել  և մենք, վերջնականապես հիասթափված, ու նաև վրդովմունքով, սպասում ենք հաջորդ ընտանիքների հանցագործության բացահայտմանը:

Այո, դուք մոռանում եք նաև՝

թե, ո՞ր իշխանություններեն են «հայ առաքելական եկեղեցուն», հանձինս կաթողիկոսի, իրենց համախոհը և սեղանակիցը դարձրել և նրան էլ ներքաշելով իրենց մեքենայությունների ոլորտը, այդպիսով նրան էլ են մերժելի դարձրել, հայ ժողովրդի լայն զանգվածների կողմից:

Սամվել Հովասափյան

Բեռլին, Օգոստոս 2018

https://www.lragir.am/2018/08/24/373508/


loading...

Փակել