loading...

Ազատվում ենք բշտիկներից ու սև կետերից



Դիտումներ ` 529
Ազատվում ենք բշտիկներից ու սև կետերից

Justcoolidea.ru-ն գրում է, որ բշտիկներն ու սև կետերը նկատելիորեն տգեղացնում են դեմքը։ Դրանք կարող են առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ներքին օրգանների աշխատանքի խանգարման հետևանքով։ Եթե բորբոքում առաջացնող էլեմենտներն այնքան էլ շատ չեն, դրանցից կարելի է ազատվել նաև տան պայմաններում՝ օգտագործելով այս բնական միջոցը։

Հարկավոր է

  • ակտիվացված ածուխի կես պարկուճ
  • կես թեյի գդալ ջուր կամ կաթ
  • կես թեյի գդալ ժելատին։

Պատրաստման եղանակը։ Նախապես մանրացրեք ակտիվացված ածուխը, ավելացրեք մյուս բաղադրիչները։ Ստացված խառնուրդը 15 վայրկյանով դրեք միկրոալիքային վառարանի մեջ, իսկ երբ այն սառչի, քսեք դեմքին։ Արդյունքն ավելի նկատելի կինի, եթե այս միջոցն օգտագործեք լոգանքի ընդունումից հետո։

Դիմակը դեմքին հարկավոր է թողնել 10-15 րոպե։


loading...

Փակել