Budetezdorovy.ru-ն գրում է, որ այտուցներն առաջանում են տարբեր պատճառներով՝ ավելորդ քաշ, նստակյաց կենսակերպ, ծերացում, հղիություն, սննդարար նյութերի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության անբավարար քանակ, արյան շրջանառության վատացում։ Այտուցները լուրջ անհարմարություն են պատճառում, դժվարություններ են առաջանում քայլելիս կամ կանգնած ժամանակ, առաջանում է ցավ։ Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ՝ վիճակը թեթևացնելու համար։
Հիդրոթերապիա։ Ցավն ու անհարմարությունը մեղմացնելու նպատակով օգտագործվում է ջուրը՝ տաք և սառը։ Տաք ջուրը նպաստում է արյան շրջանառությանը, իսկ սառը ջուրն օգնում է ազատվել այտուցներից։
Մի տարայի մեջ՝ տաք, մյուսի մեջ՝ սառը ջուր լցրեք։
Ոտքերը 3-4 րոպե դրեք տաք ջրի մեջ։
Ոտքերը սառը ջրի մեջ հարկավոր է պահել մոտավորապես 1 րոպե։
Այս հերթականությամբ կրկնեք 15-20 րոպեի ընթացքում։
Մերսում։ Սա օգնում է ազատվել մկանային ցավերից և լավացնել արյան շրջանառությունը։ Այն կարող է օգնել նաև ազատվել ավելորդ հեղուկից։
Այտուցված հատվածին մի փոքր կոկոսի կամ ձիթապտղի յուղ քսեք։
Նուրբ շարժումներով 5 րոպե մերսեք այդ հատվածը։ Գերադասելի է մերսումը կատարել լոգանք ընդունելու ընթացքում կամ դրանից հետո։
Աղ։ Աղը կարող է օգնել արագ հանգստացնել ցավը։ Այն մագնեզիումի սուլֆատ է պարունակում, որը կլանվում է մաշկի կողմից և օգնում արյան շրջանառությանն ու այտուցի նվազեցմանը։
Տարայի մեջ տաք ջուր լցրեք և ավելացրեք ½ բաժակ անգլիական աղ։
Ոտքերը դրա մեջ դրեք 15-20 րոպե։
Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
Իմբիր։ Քանի որ իմբիրը միզամուղ հատկություն ունի, այն օգնում է օրգանիզմում կրճատել հեղուկի քանակը։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմում իջնում է նատրիումի քանակը, որը հաճախ այտուցների առաջացման պատճառ է դառնում։ Իրավիճակը զգալիորեն կարող է թեթևացնել օրվա ընթացքում մի քանի անգամ իմբիրի յուղով մերսումը։
Մագնեզիում։ Եթե օրգանիզմին չի բավարարում մագնեզիումի քանակը, կարող են այտուցներ առաջանալ։ Այս խնդրից ազատվելու համար խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել մագնեզիում պարունակող սնունդ։ Մագնեզիումով հարուստ են բանջարեղենը, ընդեղենը, հատիկավորները, ձուկը, ավոկադոն, բանանը, դառը շոկոլադը։ Այտուցվածությունից ազատվելու համար կարող եք հետևել նաև այս խորհուրդներին.
Ոտքերը բարձրացրեք այնքան, որ դրանք սրտի մակարդակից բարձր լինեն։
Սահմանափակեք աղի ու կոֆեինի օգտագործումը։
Սննդակարգ ներառեք թարմ բանջարեղեն և մրգեր։
Շատ ջուր խմեք։
Երկար ժամանակ նստած մի մնացեք