loading...

Այսօր դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի ծննդյան օրն է



Դիտումներ ` 2803
Այսօր դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի ծննդյան օրն է

Այսօր դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի ծննդյան օրն է

 

Այսօր դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի ծննդյան օրն է: Նա դառնում է 27 տարեկան: Հեռուստասերիալներից առավել հայտնի դարձած դերասանուհին շատերի կողմից սիրվեց հենց էկրանային կերպարների շնորհիվ: Սակայն նրանք, ովքեր Անահիտին տեսել են թատրոնի բեմին, լավ գիտեն նրա դերասանական տաղանդի ողջ ներուժը: Անահիտ Կիրակոսյանը մի շարք ներկայացումներում խաղացել է կանացի գլխավոր դերեր («Անուշ» - Անուշ, «Սասունցի Դավիթ» - Առյուծ Մհերի կին, «Մոխրոտիկը» - փերի, «Գեղեցկուհին և հրեշը» - Բելլա, «Ազնվամոլ քաղքենին» - Լյուսիլ, «Պատվի համար» - Մարգարիտ), սակայն ներկայումս թատրոնում այլևս չի աշխատում. «Ամեն դեպքում, թատրոնն իմ կիրքն է, ու ես համոզված եմ, որ դեռ վերադառնալու եմ բեմ, որովհետև առանց թատրոնի ես երկար չեմ կարող գոյություն ունենալ»,- ասում է դերասանուհին, ով այս փուլում միայն որպես առավոտյան ծրագրի հաղորդավար է հանդես գալիս: Նշենք, որ Անահիտ Կիրակոսյանը նաև երգեր է գրում, որոնք սովորաբար նվիրված են լինում իր սիրելի մարդկանց: Երեք երեխաների մայրիկի համար կյանքի գլխավոր ձեռքբերումն ընտանիքն է, որտեղ նա երջանիկ է, սիրված ու խաղաղ: 

 

 

 

 

 
 

loading...

Փակել